ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Թուրքիայի օդային տարածքի անվտանգության ապահովման ուժեղացմանը միտված միջոցառումների շրջանակում ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ այս որոշումը կայացվել է տարածաշրջանում պահպանվող լարվածության ֆոնին՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համակարգված աշխատանքի արդյունքում։ Համակարգի տեղակայումը, ենթադրաբար, կմեծացնի սպառնալիքները վերահսկելու և դրանց արձագանքելու Թուրքիայի հնարավորությունները։
Համակարգի տեսակի և տեղակայման ժամանակացույցի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: