Ֆրանսիայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։
I խմբի առաջին տուրում Դիդյե Դեշամի գլխավորած թիմը մրցեց Սենեգալի հավաքականի հետ ու հաղթեց 3։1 հաշվով (տեսանյութ)։
I խմբում են ընդգրկված նաև Նորվեգիայի ու Իրաքի հավաքականները, որոնց հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։20-ին։
ԱԱ-2026, առաջին տուր
I խումբ
Ֆրանսիա – Սենեգալ՝ 3։1
Կիլիան Մբապե, 66, 90+6, Բրեդլի Բարկոլա, 82 – Իբրահիմ Մբայե, 90+5