ՀՕՊ ուժերը գիշերը 172 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել, որից 20-ը` Մոսկվային մոտենալիս. ՊՆ

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը 172 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել երկրի շրջանների վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը

Նշվում է, որ դրանցից 20–ը խփվել են մայրաքաղաք Մոսկվային մոտենալիս։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ հրթիռային տագնապ է հայտարարվել Վորոնեժի, Ուլյանովսկի, Պենզայի և Օրյոլի մարզերում, ինչպես նաև Թաթարստանի և Չուվաշիայի հանրապետություններում։

Leave a comment