«Մոլդովական սցենարը» գործողության մեջ. քաղտեխնոլոգը՝ Հայաստանի ԱԺ ընտրությունների մասին

https://arm.sputniknews.ru/20260616/mvoldvovakan-scenary-gvortsvoghutjan-mej-qaghtekhnvolvogy-hajastani-azh-yntrutjunneri-masin-103546537.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103220385_285:0:2560:1706_1920x0_80_0_0_05c8beef66fb88c63c1abddd9e378b7c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արմեն բադալյան, ազգային ժողովի ընտրություններ, քաղտեխնոլոգ

արմեն բադալյան, ազգային ժողովի ընտրություններ, քաղտեխնոլոգ

Բաժանորդագրվել

Արմեն Բադալյանի խոսքով` Հայաստանում ներկա քաղաքական զարգացումներն ընդամենը մեծ գործընթացների սկիզբն են, որոնք կշարունակվեն առնվազն մինչև 2026 թվականի վերջ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայաստանում իշխանությունը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում կարողացավ վերարտադրվել՝ կիրառելով Ռուսաստանի և Իրանի դեմ ուղղված «մոլդովական սցենարը»։ Sputnik Արմենիայի «Աբովյան time» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։ Ըստ նրա՝ ՀՀ–ում ներկա քաղաքական գործընթացներն ընդամենը լայնածավալ քաղաքական գործընթացների սկիզբն է, որոնք, առնվազն, կշարունակվեն մինչև 2026 թվականի վերջ։ Արմեն Բադալյանը հիշեցրեց իր նախկին կանխատեսումները, որտեղ անընդհատ շեշտում էր «մոլդովական սցենարի» վտանգը։ Այսօր արդեն, ըստ նրա, հանրության համար տեսանելի դարձավ, թե ինչ է այն իրենից ներկայացնում։

«Հիմա ձեզ համար պարզ դարձա՞վ, թե «մոլդովական սցենարն» ինչ է, երբ որ քաղաքական ուժը ստանում է 4 %, անցնում է խորհրդարան, հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսում է հաշվել, ու էդ քաղաքական ուժից ձայներ են պակասում, էդ քաղաքական ուժի մանդատները վերցնում՝ տալիս են իշխող քաղաքական ուժին։ Այ դա կոչվում է «մոլդովական սցենար»։ Որովհետև Արևմուտքի համար խնդիրն այստեղ ամեն կերպ իշխանությունը պահելն էր։ Արևմուտքն ունի մեկ նպատակ. ինքը, երբ Հայաստանում իշխանությունը պահում է, ապա իշխում է Հարավային Կովկասում, Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում և, իհարկե, նաև Սև ծովի շրջանում։ Այս Ազգային ժողովի ընտրությունը Ռուսաստանի, Իրանի դեմ գործողություն էր։ Այո՛, առաջին փուլով Արևմուտքը հաղթանակ տարավ, բայց դա չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է»,– ասաց նա։

Բադալյանի գնահատմամբ՝ ներքաղաքական անցուդարձի առանձին դետալների վրա սևեռվելը սխալ պատկեր է տալիս, քանի որ գործընթացի արմատները շատ ավելի խորն են։

Նրա պնդմամբ՝ իշխող քաղաքական ուժի նախընտրական արշավը փաստացի սկսվել է դեռևս անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո։ Քաղտեխնոլոգը շեշտեց, որ սա արտահայաստանյան քաղաքական գործընթաց էր, որն ուղղակի տեղի ունեցավ Հայաստանի տարածքում, և որտեղ բախվում էին երկու հիմնական մրցակից ուժեր։

«Մեկը «հավաքական» Արևմուտքն է, որի մեջ մտնում են Եվրամիությունը, Բրիտանիան, մասնակիորեն՝ Միացյալ Նահանգները, Թուրքիան և Ադրբեջանը, իսկ մյուսը ռուսական կողմն է։ Իսկ հունիսի 7-ի ընտրությունները այդ մեծ հակամարտության ընդամենն առաջին արարն էին, բայց կողմերի միջև պայքարը դեռևս հեռու է ավարտվելուց»,- պարզաբանեց Բադալյանը։

Նա հիշեցրեց, որ մայիսից սկսած Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից որոշ ապրանքների արտահանման նկատմամբ, և այդ պայմաններն աստիճանաբար խստացվում են։

Նշենք, որ հունիսի 12-ին ՌԴ-ն ամբողջությամբ արգելել է Հայաստանից կարանտինային վերահսկողության ենթակա բոլոր ապրանքների՝ ներառյալ մրգերի, բանջարեղենի, հատապտուղների, ընկույզի, կանաչեղենի և չրերի ներմուծումը, ինչպես նաև դրանց տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Մինչ այդ՝ մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները համատեղ հայտարարություն են փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով կոչ են արել համաժողովրդական հանրաքվե անցկացնել՝ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրության հարցով։ Փաստաթղթում նշվում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները դեկտեմբերին կներկայացնեն զեկույց Հայաստանի համար միությունում անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։

«Բոլորը մոռանում են մայիսին ԵԱՏՄ ընդունած հայտնի որոշումը, որ Հայաստանի պետությանը 6 ամիս ժամկետ է տրված կողմնորոշվելու։ Դա նշանակում է, որ կողմերից մեկը տնտեսական սահմանափակումներ է անելու, իսկ դա ազդում է ներքաղաքական գործընթացի վրա։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ կոնկրետ մեկ քաղաքական ուժի էր ուղղված մեսիջը, որ՝ « կարող է քո ընկերը քեզ համար 49,7 % գրել, ուզում է՝ 59 %, ուզում է՝ 999 % գրի, մենք քեզ հետ քաղաքական առևտրի մեջ չենք մտնելու։ Այսինքն՝ մի դիտարկեք զուտ ներքաղաքական գործընթաց, որ ավարտվել է, կդիմենք Սահմանադրական դատարան և վերջ»,– շարունակեց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ ընտրությունների ընթացքի վրա էական ազդեցություն են ունեցել ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններն ու կալանավորումները։

«Ընտրական իրավիճակը խաթարվեց, երբ ընտրություններին մասնակցող ուժերից մեկի առաջնորդը հայտնվեց տնային կալանքի տակ և չկարողացավ տարբեր բնակավայրերում հանդիպել ընտրողների հետ։ Ազատությունից զրկեցին մեկ քաղաքական ուժի 700 անդամի, մյուսի՝ 50-60 ներկայացուցիչների և այլն, փաստացի խափանում եք նրանց մասնակցությունը նախընտրական արշավին։ Խոսքը վստահված անձանց, շտաբների ղեկավարների մասին է, որոնք պետք է տեղերում իրականացնեին քարոզչական աշխատանքը։ Չեմ կարող ասել, թե դա որքանով ազդեց արդյունքների վրա՝ գուցե 10 տոկոսով, բայց չի բացառվում, որ հենց դա էլ բավարար էր», — հավելեց քաղտեխնոլոգը։

Բադալյանը չբացառեց, որ ընդդիմության սխալներից, վարչական և այլ ռեսուրսների կիրառությունից բացի, «Քաղաքացիական պայմանագիրն» ունեցել է ևս մեկ առավելություն՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի հասցեին հնչող քննադատությունից պաշտպանված լինելը։ Քաղտեխնոլոգի կարծիքով՝ այդ պաշտպանությունն ապահովվել է արևմտյան հարթակների, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով, ինչը Բադալյանը հենց այն «հիբրիդային պատերազմի» վառ դրսևորում որակեց, որի մասին ամենից հաճախ խոսում է հենց Արևմուտքը։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%), իսկ մադատները բաշխվում են այսպես՝ ՔՊ՝ 64, «Ուժեղ Հայաստան»՝ 29, «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ:

Leave a comment