Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ առանց 50% աջակցության և առանց խորհրդարանական 2/3-ի շուտով դառնալու է «աշխարհաքաղաքական գենգբենգ»-ի գլխավոր հյուրը, հիմա փորձում է ցույց տալ, թե դեռևս ամուր դիրքերում է և ունակ է վերացնելու այն խոչընդոտները, որոնք խանգարում են կատարել օտարերկրյա պատվերները՝ սկսած թուրք-ադրբեջանական ծրագրից։
Արդեն ծիծաղելի է այն ձևակերպումը, թե Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու ԹՈւՅԼՏՎՈւԹՅՈւՆ ստանալու համար։ ԿԸՀ-ն ո՞ւմ դռան դեմի շունն է, որ Նիկոլի հրահանգը չկատարի: Կառավարությանը կից, ենթակա ԲՈԼՈՐ կառույցները վաղուց ապացուցել են, որ իրենք պարզապես Նիկոլի «ճուտիկներն» են՝ զուրկ սեփական կամքից ու պատրաստ կատարելու ցանկացած դրա ապօրինի հրահանգ։
Մի կողմից լավ չէ, որ Նիկոլի իշխանությունից հեռացումը երկարում է, բայց մյուս կողմից դա նաև մի լավ կողմ ունի․ որքան ձգձգվի Նիկոլի հեռացումը, վստահ եմ այնքան դաժան է լինելու հենց իր համար»։