Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Քաղաքականություն

16.06.2026 | 18:35

Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար: Այս մասին Factor TV-ին հայտնում են հանձնաժողովից։

Բացի այդ, քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի վերաբերյալ։

Հիշեցնենք՝ հունիսի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանում Ռոբերտ Քոչարյանին արգելել էին լքել երկիրը։

Քոչարյանն անցնում է «Մարտի 1»-ի գործով, որն այս պահին քննվում է դատարանում։  Դատարանից Factor TV-ին ավելի վաղ հայտնել են՝ իրենց կողմից որևէ արգելք չի սահմանվել։ Թե ինչ նոր գործի մասին է խոսքը, իրավապահները չեն հայտնում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment