https://arm.sputniknews.ru/20260616/haj-ashakertnery-27-medal-en-nvatshel-balium-anckacvats-mijazgajin-olimpiadajum-103559565.html
Հայ աշակերտները 27 մեդալ են նվաճել Բալիում անցկացված միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 27 մեդալ են նվաճել Բալիում անցկացված միջազգային օլիմպիադայում
Sputnik Արմենիա
Հայաստանը ներկայացնող աշակերտներից 2-ն արժանացել են Գրան պրի հատուկ մրցանակի։ 16.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-16T18:27+0400
2026-06-16T18:27+0400
2026-06-16T18:28+0400
հայաստան
օլիմպիադա
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/10/103557485_0:151:1600:1051_1920x0_80_0_0_ce2155a557c151951b13ff5d9b05ff31.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայաստանյան աշակերտները Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացված Կիրառական կենսաբանության միջազգային 6–րդ օլիմպիադայում (IABO)» նվաճել են 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։Օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ 7 ուսումնական հաստատություններ ներկայացնող 27 աշակերտներ։Ոսկե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից Ռոբերտ Գեղամյանը (9-րդ դասարան), Սամվել Խաչատրյանը (10-րդ դասարան), Սոֆի Ծուլիկյանը (10-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Անժելա Կարապետյանը (11-րդ դասարան), Լևոն Հովսեփյանը (12-րդ դասարան), Էմմի Նազարյանը (12-րդ դասարան), Ալիկ Ղարագյոզյանը (12-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Նարեկ Ղազարյանը (12-րդ դասարան)։Արծաթե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից Գևորգ Գասպարյանը (10-րդ դասարան), Ալեքսանդր Գրիգորյանը (10-րդ դասարան), Աննա Ստեփանյանը (11-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Գոռ Կարապետյանը (11-րդ դասարան), Էդվին Շահինյանը (12-րդ դասարան), «Հերացի» բժշկական քոլեջից՝ Արամ Ծատուրյանը (11-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Անի Բաղդասարյանը (12-րդ դասարան), Ժաննա Հովսեփյանը (11-րդ դասարան), Էլինա Հակոբյանը (11-րդ դասարան), Դավիթ Հովհաննիսյանը (11-րդ դասարան), Էլեն Ղազարյանը (10-րդ դասարան), Գյումրու «Ֆոտոն» վարժարանից՝ Անահիտ Հունոյանը (12-րդ դասարան)։Բրոնզե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից Արամ Մուրադյանը (9-րդ դասարան), Եվա Դարբինյանը (10-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Անի Համբարձումյանը (12-րդ դասարան), Լևոն Սարգսյանը (12-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Մարի Առաքելյանը (10-րդ դասարան), Երևանի թիվ 148 ավագ դպրոցից՝ Ադրիանա Ավետիսյանը (10-րդ դասարան), Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոցից՝ Միլլա Հակոբյանը (10-րդ դասարան)։ԿԳՄՍՆ–ից նաև հայտնում են, որ Հայաստանը ներկայացնող 2 աշակերտ (Նազարյան Էմմի և Ղազարյան Նարեկ) արժանացել են Գրան պրի հատուկ մրցանակի։Նշենք, որ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի IABO-ի եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն էին ստացել նախընթաց երկու փուլերն առցանց ձևաչափով հաղթահարած աշակերտները: Ընդհանուր առմամբ օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել են 7 երկրների (Ինդոնեզիա, Վիետնամ, Թաիլանդ, Մալազիա, Հայաստան, Ռուսաստան և Ռումինիա) 214 աշակերտներ։Հիշեցնենք, որ IABO-ի նախորդ՝ 5-րդ միջազգային օլիմպիադան, անցկացվել էր առցանց ձևաչափով, որին Հայաստանից մասնակցել էին 8 ուսումնական հաստատությունների 21 աշակերտներ և արժանացել 5 ոսկե, 9 արծաթե ու 7 բրոնզե մեդալների:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/10/103557485_0:0:1600:1200_1920x0_80_0_0_ea2eadb2632f58c48600fd369ae43f1d.jpg.webp
հայաստան, օլիմպիադա, մեդալ
հայաստան, օլիմպիադա, մեդալ
Հայաստանը ներկայացնող աշակերտներից 2-ն արժանացել են Գրան պրի հատուկ մրցանակի։
Օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ 7 ուսումնական հաստատություններ ներկայացնող 27 աշակերտներ։
Ոսկե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից Ռոբերտ Գեղամյանը (9-րդ դասարան), Սամվել Խաչատրյանը (10-րդ դասարան), Սոֆի Ծուլիկյանը (10-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Անժելա Կարապետյանը (11-րդ դասարան), Լևոն Հովսեփյանը (12-րդ դասարան), Էմմի Նազարյանը (12-րդ դասարան), Ալիկ Ղարագյոզյանը (12-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Նարեկ Ղազարյանը (12-րդ դասարան)։
Արծաթե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից Գևորգ Գասպարյանը (10-րդ դասարան), Ալեքսանդր Գրիգորյանը (10-րդ դասարան), Աննա Ստեփանյանը (11-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Գոռ Կարապետյանը (11-րդ դասարան), Էդվին Շահինյանը (12-րդ դասարան), «Հերացի» բժշկական քոլեջից՝ Արամ Ծատուրյանը (11-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Անի Բաղդասարյանը (12-րդ դասարան), Ժաննա Հովսեփյանը (11-րդ դասարան), Էլինա Հակոբյանը (11-րդ դասարան), Դավիթ Հովհաննիսյանը (11-րդ դասարան), Էլեն Ղազարյանը (10-րդ դասարան), Գյումրու «Ֆոտոն» վարժարանից՝ Անահիտ Հունոյանը (12-րդ դասարան)։
Բրոնզե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից Արամ Մուրադյանը (9-րդ դասարան), Եվա Դարբինյանը (10-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Անի Համբարձումյանը (12-րդ դասարան), Լևոն Սարգսյանը (12-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Մարի Առաքելյանը (10-րդ դասարան), Երևանի թիվ 148 ավագ դպրոցից՝ Ադրիանա Ավետիսյանը (10-րդ դասարան), Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոցից՝ Միլլա Հակոբյանը (10-րդ դասարան)։
ԿԳՄՍՆ–ից նաև հայտնում են, որ Հայաստանը ներկայացնող 2 աշակերտ (Նազարյան Էմմի և Ղազարյան Նարեկ) արժանացել են Գրան պրի հատուկ մրցանակի։
Նշենք, որ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի IABO-ի եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն էին ստացել նախընթաց երկու փուլերն առցանց ձևաչափով հաղթահարած աշակերտները: Ընդհանուր առմամբ օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել են 7 երկրների (Ինդոնեզիա, Վիետնամ, Թաիլանդ, Մալազիա, Հայաստան, Ռուսաստան և Ռումինիա) 214 աշակերտներ։
Հիշեցնենք, որ IABO-ի նախորդ՝ 5-րդ միջազգային օլիմպիադան, անցկացվել էր առցանց ձևաչափով, որին Հայաստանից մասնակցել էին 8 ուսումնական հաստատությունների 21 աշակերտներ և արժանացել 5 ոսկե, 9 արծաթե ու 7 բրոնզե մեդալների: