Օրգով գյուղի աշակերտն անձամբ է թմրանյութը ձեռք բերել տելեգրամյան ալիքից. ԶԼՄ

Բաժանորդագրվել

12–ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Աշտարակ համայնքի Օրգով գյուղի 12–ամյա աշակերտն անձամբ է թմրանյութը ձեռք բերել տելեգրամյան ալիքից: Aravot.am–ին այդ մասին հայտնել է Արագածոտնի մարզի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Կարեն Թաթուլյանը, որը փորձել է անձնապես, ոչ ի պաշտոնե մանրամասներ պարզել։

«Ինձ ասացին, որ երեխան հեռախոսով տելեգրամյան ինչ–որ ալիքից ինքն է առել, էքսկուրսիան դրա հետ կապ չունի»,– ասել է նա:

Հիշեցնենք` «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանն ահազանգել էր, որ Օրգով գյուղի միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում, երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ։ Հունիս 11–ին հայտնի դարձավ, որ անչափահասը հիվանդանոցից դուրս է գրվել։ ՀՀ քննչական կոմիտեն հունիսի 15-ին հայտնեց, որ այս գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ։

Leave a comment