ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ. օրվա ընթացքում նրա հետ ևս մեկ հանդիպում կլինի: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք արդեն հանդիպում ենք ունեցել, և այն շատ լավ է անցել։ Ես նրա հետ նորից կհանդիպեմ այսօր ավելի ուշ», – ասել է Թրամփը Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը հիմա զբաղված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով, որից հետո կկենտրոնանա Ուկրաինայի խնդրի վրա։