https://arm.sputniknews.ru/20260616/hajastani-sparvoghnery-tsakhsery-chen-krtshatel-merdzavvor-arevelqum-cncumneri-pattsharvov-kb-103554809.html
Հայաստանի սպառողները ծախսերը չեն կրճատել Մերձավոր Արևելքում ցնցումների պատճառով. ԿԲ
Հայաստանի սպառողները ծախսերը չեն կրճատել Մերձավոր Արևելքում ցնցումների պատճառով. ԿԲ
Sputnik Արմենիա
Մարտին Գալստյանի խոսքով` այս պահին ԿԲ–ն ապրանքների և ծառայությունների նկատմամբ ավելորդ պահանջարկը զսպելու անհրաժեշտություն չի տեսնում։ 16.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-16T17:46+0400
2026-06-16T17:46+0400
2026-06-16T17:46+0400
մարտին գալստյան
մերձավոր արևելք
հայաստան
գներ
սպառող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/16/41165414_0:0:3163:1779_1920x0_80_0_0_8bee07a1c965ceee1205a934d99a27c7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայաստանի սպառողները վերջին ամիսներին իրենց ծախսերը չեն կրճատել՝ պայմանավորված Մերձավոր Արևելքի հակամարտության արտաքին շոկերի ազդեցությամբ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Կենտրոնական բանկը դեռևս էական փոփոխություններ չի տեսնում ՀՀ սպառողների վարքագծում։ Ըստ Գալստյանի` նկատելի չէ նաև ծախսերի վրա խնայելու և խնայողությունները մեծացնելու միտում։ Նշենք, որ փետրվարից Հայաստանում գնաճը գերազանցել է 4 տոկոսը, ապրիլին այն հասել է մինչև 5,3 տոկոս, իսկ մայիսին դանդաղել է մինչև 4,2 տոկոս: Առաջանցիկ տեմպերով աճել են պարենային ապրանքների գները (6,5%–ով), մասնավորապես՝ մսի (ավելի քան 20%–ով), ձվի (ավելի քան 30%–ով) և մրգի (գրեթե 13%–ով) գների աճի հաշվին: Միջինից բարձր գներն աճել են հյուրանոցային հատվածում (գրեթե 9%–ով), օտարերկրյա (հիմնականում ռուս) զբոսաշրջիկների ներհոսքի աճի արդյունքում։
մերձավոր արևելք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/16/41165414_267:0:2998:2048_1920x0_80_0_0_10271446bc7c32c2263f196e17f84458.jpg.webp
մարտին գալստյան, մերձավոր արևելք, հայաստան, գներ, սպառող
մարտին գալստյան, մերձավոր արևելք, հայաստան, գներ, սպառող
Մարտին Գալստյանի խոսքով` այս պահին ԿԲ–ն ապրանքների և ծառայությունների նկատմամբ ավելորդ պահանջարկը զսպելու անհրաժեշտություն չի տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայաստանի սպառողները վերջին ամիսներին իրենց ծախսերը չեն կրճատել՝ պայմանավորված Մերձավոր Արևելքի հակամարտության արտաքին շոկերի ազդեցությամբ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Կենտրոնական բանկը դեռևս էական փոփոխություններ չի տեսնում ՀՀ սպառողների վարքագծում։ Ըստ Գալստյանի` նկատելի չէ նաև ծախսերի վրա խնայելու և խնայողությունները մեծացնելու միտում։
Նրա խոսքով` այս պահին ԿԲ–ն ապրանքների և ծառայությունների նկատմամբ ավելորդ պահանջարկը զսպելու անհրաժեշտություն չի տեսնում։
Նշենք, որ փետրվարից Հայաստանում գնաճը գերազանցել է 4 տոկոսը, ապրիլին այն հասել է մինչև 5,3 տոկոս, իսկ մայիսին դանդաղել է մինչև 4,2 տոկոս: Առաջանցիկ տեմպերով աճել են պարենային ապրանքների գները (6,5%–ով), մասնավորապես՝ մսի (ավելի քան 20%–ով), ձվի (ավելի քան 30%–ով) և մրգի (գրեթե 13%–ով) գների աճի հաշվին: Միջինից բարձր գներն աճել են հյուրանոցային հատվածում (գրեթե 9%–ով), օտարերկրյա (հիմնականում ռուս) զբոսաշրջիկների ներհոսքի աճի արդյունքում։