Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի գնալու Մոսկվա։
«Ես չեմ գնա Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու, ես այդ խաղերը չեմ խաղում», – ասել է Զելենսկին Ֆրանսիայում, որտեղ անց է կացվում Մեծ Յոթնյակի գագաթնաժողովը։
«Մենք կարող ենք հանդիպել Թուրքիայում, Շվեյցարիայում կամ Մերձավոր Արևելքում, բայց նա դեռ չի ուզում ավարտել պատերազմը։ Ռուսաստանը պետք է իմանա, որ մենք սարսափելի ձմեռ ենք ունեցել, և նրանք նույնպես հեշտ ձմեռ չեն ունենա։ Ռուսների 60%-ը ցանկանում է դադարեցնել պատերազմը»,- ասել է Զելենսկին։