Հասարակություն
16.06.2026 | 17:01
Աշխատանքային օրենսգրքում առաջարկվում է սահմանել «ծնողական ժամ» եզրույթը։
Մինչեւ երկու երեխա ունեցող ծնողին կտրվի օրական առավելագույնը կես ժամ, երեք և ավելի երեխա ունեցող ծնողին` 1 ժամ, իսկ մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին, անկախ երեխաների թվից, օրական առավելագույնը 1 ժամ բացակայելու հնարավորություն:
Տարբեր կամ միևնույն գործատուի մոտ աշխատող երկու ծնողներն էլ կարող են օգտվել ծնողական ժամից:
Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի՝ «ծնողական ժամը» ներառվում է աշխատաժամանակում, և այդ ժամանակահատվածում պահպանվում է աշխատողի աշխատատեղը և հիմնական աշխատավարձը:
Մանրամասները՝ տեսանյութում։