Թրամփը մտադիր է հունիսի 16-ին հանդիպել Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ընթացող G7-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ և կրկին կհանդիպի նրա հետ հունիսի 16-ին՝ ավելի ուշ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք լավ հանդիպում ունեցանք։ Ես ավելի ուշ կրկին կհանդիպեմ նրա հետ։ Մենք շատ լավ հանդիպում ունեցանք»,- ասել է ամերիկացի առաջնորդը Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment