«Ադրբեջանը փորձում է իր ագրեսիան ներկայացնել որպես ինքնապաշտպանություն, մենք լռում ենք»․ Նարինե Դիլբարյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Բաքվում Ալիևի վարչակազմի կողմից երկարատև մշակված ու բեմադրված դատավարությունների հանգուցակետը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ցմահ և երկարատև բանտարկության դատավճիռները, միջազգային իրավունքի տեսանկյունից ոչ միայն լիովին վիճահարույց են, այլև ակնհայտ քաղաքական բնույթ ու նպատակ ունեն։ Այդպիսի իրավական վտանգավոր ձևակերպմամբ Ադրբեջանը փորձում է սեփական ագրեսիան ներկայացնել որպես օրինական ինքնապաշտպանություն, իսկ Արցախի ինքնապաշտպանությունը՝ անօրինական ագրեսիվ պատերազմ միջազգային բոլոր ատյաններում։ Իսկ մենք՝ ի դեմս ՀՀ ներկա իշխանության, համառ լռում ենք՝ փաստացի համաձայնվելով»։

Leave a comment