Նիկոլ Փաշինյանի պատճառով ԱԺ նիստն ընդհատվեց

Այսօր՝ հունիսի 16–ին, Ազգային ժողովի հերթական նիստն ընդհատվեց նախքան ընդմիջումը։ Իսկ պատճառն այն էր, որ այդ պահին պետք է ելույթ ունենար վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նա դահլիճում չէր։ ՔՊ–ական պaտգամավորները որոշեցին, որ լուծումը նիստն ընդհատելն էր։

Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։


Հիշեցնենք, որ սա հեռացող խորհրդարանի վերջին քառօրյան է։ Նոր խորհրդարանն իր առաջին նիստը կանցկացնի օգոստոսի 2–ին։

Leave a comment