Երեխաները գետն են ընկել խողովակի վրայով անցնելիս. ինչ են պատմում վանաձորցիները





Վանաձորում Փամբակ գետն ընկած երեխաների դեպքից հետո բնակիչները բարձրաձայնում են խնդրահարույց հատվածի վտանգավորության մասին՝ նշելով, որ երեխաները հաճախ օգտվում են գետի վրայով անցնող խողովակից, քանի որ այն կարճացնում է ճանապարհը։

Լրագրողների հետ զրույցում Վանաձորի բնակիչներից մեկը հայտնել է, որ, իր տեղեկություններով, երեխաները գետի վրա գտնվող խողովակով անցնելիս են եղել, երբ սայթաքել և ընկել են ջուրը։

«Երեխաները ներքևի խողովակով են անցել, գետը հիմա վարար է։ Երեխաները սայթաքել են, այդպես եմ լսել, ու ընկել գետը։ Խողովակով ճանապարհն ավելի կարճ է»,- ասել է բնակիչը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի մարդիկ այլևս չկարողանան օգտվել վտանգավոր անցումից։

«Պետք է այնպես արվի, որ ոչ ոք չկարողանա անցնել այդ խողովակով, որովհետև դա վտանգավոր է։ Կամ պետք է կամուրջ կառուցեն։ Շատ դեպքեր են եղել, միայն սա չէ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխա է ընկել Փամբակ գետը։ Դեպքի առթիվ իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։




դիտվել է 42 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը


Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը


Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը


Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

Leave a comment