Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արթիկ քաղաքում մեկնարկել են Անկախության, Սվերդլովի, Չարենցի, Երկաթուղայինների փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը հետևել է աշխատանքների ընթացքին, «Ճանշին» ՓԲԸ-ի տնօրենության, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ տեղում քննարկել նախագծի տեխնիկական առանձնահատկություններին առնչվող հարցեր։
Քննարկումների ժամանակ համայնքի ղեկավարը շեշտել է, որ նշված փողոցների հիմնանորոգումն Արթիկ համայնքի 2026 թվականի ամենակարևոր և առանցքային ծրագրերից է. շինարարը աշխատանքները պետք է կատարի որակով, ավարտի նախատեսած ժամկետում, իսկ համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների կողմից դիտարկումները պետք է լինեն մշտական՝ թերությունները բացառելու նպատակով։
Արթիկ քաղաքի Անկախության, Սվերդլովի, Չարենցի, Երկաթուղայինների փողոցների հիմնանորոգման ծրագրով նախատեսված են փողոցների երթևեկելի մասի ասֆալտապատում, մայթերի սալիկապատում, մայթեզրերի կառուցում, ջրահեռացման և կոյուղատար համակարգի կառուցում, լուսավորության նոր ցանցի անցկացում։