ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 6.5% մակարդակում

Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 16-ի նիստում 5-րդ անգամ անընդմեջ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը


 ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/ԱՌԿԱ/․ Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 16-ի նիստում 5-րդ անգամ անընդմեջ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.5%, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։


Անփոփոխ են մնացել նաև լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8%, և ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5%։


ՀՀ ԿԲ խորհուրդը 2023 թվականի հունիսից շարունակաբար նվազեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.7այն աստիճանաբար հասցնելով 6.5%-ի 2025 թվականի դեկտեմբերին։

Leave a comment