Մոսկվայի մարզի վրա ԱԹՍ–ի հարձակումից 6 մարդ է տուժել. մարզպետ

https://arm.sputniknews.ru/20260616/mvoskvaji-marzi-vra-atsi-hardzakumic-6-mard-e-tuzhel-marzpet-103545531.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86597238_135:0:2866:2048_1920x0_80_0_0_15b466186eb81ecd7e402b70331bf238.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, պատերազմ, ռուսաստան

մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, պատերազմ, ռուսաստան

Բաժանորդագրվել

Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները, հրշեջները և ԱԻՆ աշխատակիցները։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՕՊ ուժերը Մոսկվայի մարզի վրա 86 անօդաչու են խոցել, նախնական տեղեկություններով 6 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։

Նա պարզաբանել է, որ Էլեկտրոստալի Սլուչայնի գյուղում վիրավորվել է չորս տղամարդ, որոնցից երկուսը հոսպիտալացվել են։ Նաև Էլեկտրոստալի Լենինի պողոտայում անօդաչուի բեկորները ընկել են բազմաբնակարանային շենք, վնասվել է 4-6–րդ հարկերի ճակատային հատվածի ապակեպատումը, ինչպես նաև կառուցվող շենքի 12-16–րդ հարկերը։

Կոտելնիկիի Պարկովի միկրոշրջանում 57-ամյա տղամարդ է վիրավորվել։ Վոսկրեսենսկի Ցիբինո գյուղում 13 տարեկան աղջիկ է տուժել՝ ձախ ազդրի շրջանում կտրած–ծակած վնասվածք ստանալով։ Ռամենսկի շրջանի Գրիգորովո գյուղում հրդեհ է բռնկվել երկհարկանի աղյուսե տան տանիքում։ Սոլնեչնոգորսկի Դուրիկինո գյուղում արկի բեկորները վնասել են մասնավոր տան ապակեպատումը և արտաքին պատերը։ Չեռնոգոլովկայում վնասվել է վարչական շենքի ճակատային մասը, տուժածներ չկան։

Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները, հրշեջները և ԱԻՆ աշխատակիցները։ Բոլոր տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։

Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment