Իրանը պատրաստվում է էլեկտրաէներգիայի փոխանակում սկսել Քաթարի հետ

Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին հայտարարել է, որ երկրի և Քաթարի էներգահամակարգերի միացման նախագծի ուսումնասիրությունները գտնվում են ավարտական փուլում։

Նախարարի խոսքով՝ ներկայումս Իրանը էլեկտրաէներգիայի փոխանակում է իրականացնում Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքիաի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Իրաքի հետ։

Ալիաբադին նշել է, որ Իրանի էներգետիկայի նախարարությունը դիտարկում է նաև էլեկտրաէներգիայի փոխանակման ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները Պարսից ծոցի այլ երկրների հետ։

Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացումը կարող է նպաստել էլեկտրաէներգետիկ համակարգերի կայունության բարձրացմանը և երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment