Պուտինը հրամանագիր է ստորագրել Պետդումայի ընտրությունները սեպտեմբերի 20-ին անցկացնելու մասին

Քաղաքականություն

16.06.2026 | 12:59

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Պետդումայի ընտրությունները սեպտեմբերի 20-ին անցկացնելու վերաբերյալ, գրում է Current time-ը։

Քվեարկությունը, ինչպես նախորդ ընտրություններում, կտևի երեք օր, սեպտեմբերի 20-ը քվեարկության վերջին օրն է։ Բացի այդ, շատ շրջաններում կկազմակերպվի հեռակա էլեկտրոնային քվեարկություն։

Սրանք կլինեն Դումայի առաջին ընտրությունները Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր։ Դրանք նաև առաջին անգամ կանցկացվեն Ուկրաինայի օկուպացված տարածքներում։ Ընտրությունները կկազմակերպվեն կուսակցական ցուցակներով և 225 միամանդատ ընտրատարածքներում։

17 կուսակցություն իրավունք ունի մասնակցելու ընտրություններին, որոնցից 12-ը կարող են մասնակցել առանց ստորագրություններ հավաքելու, քանի որ ներկայացված են տարածաշրջանային խորհրդարաններում։

Օրենսդրության վերջին խստացումից հետո իշխանությունների համար ավելի հեշտ է դարձել որոշ թեկնածուների մասնակցությունն արգելելը։ Մասնավորապես, «Յաբլոկո» և Կոմունիստական ​​կուսակցության մի քանի ականավոր ներկայացուցիչներ զրկվելու են մասնակցության հնարավորությունից՝ վարչական տույժերի կամ քրեական գործերի պատճառով։

«Յաբլոկո»-ն մնում է միակ ուժը, որը դեմ է Ուկրաինայում պատերազմին, բայց որին թույլատրվում է մասնակցել ընտրություններին։ Պատերազմի դեմ պայքարող և Վլադիմիր Պուտինի կառավարությանը դեմ հանդես եկող կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը զրկված է ընտրություններին մասնակցելու իրավունքից։

Ռուսաստանում ընտրությունները տեղի են ունենում վարչական ճնշման պայմաններում։

Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2021 թվականի սեպտեմբերին՝ մինչև Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը: Դրանց արդյունքում իշխող «Եդինայա Ռոսիա»  կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն ունի գործող Դումայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment