https://arm.sputniknews.ru/20260615/ukrainaji-zinvats-uzheri-harvatsneric-mek-orum-tuzhel-e-zapvorvozhiei-marzi-chvors-bnakich-103519265.html
Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից մեկ օրում տուժել է Զապորոժիեի մարզի չորս բնակիչ
Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից մեկ օրում տուժել է Զապորոժիեի մարզի չորս բնակիչ
Sputnik Արմենիա
Մարզպետը նշել է, որ անցած օրվա ընթացքում գրանցվել է Զապորոժիեի մարզի խաղաղ բնակավայրերի վրա Ուկրաինայի զինված ուժերի թիրախավորված հարձակումների 13 դեպք: 15.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-15T15:02+0400
2026-06-15T15:02+0400
2026-06-15T15:02+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
զապորոժիե
պատերազմ
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/01/102855864_0:481:567:800_1920x0_80_0_0_611839b7f9f6ed0cc5b80b345ea8ffca.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզում տուժել է չորս բնակիչ։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։Մասնավորապես, նրա տվյալներով՝ Միխայլովկա ավանում հարձակման հետևանքով վնասվել է մարդատար ավտոմեքենա, տուժել է երեք մարդ, նրանք գտնվում են բուժհաստատությունում:Վասիլևսկի շրջանի Սկելկի գյուղի մոտակայքում ևս մեկ մարդատար ավտոմեքենա է ենթարկվել հարձակման, տուժել է 1955 թվականին ծնված մի տղամարդ, նա հոսպիտալացվել է:Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել նաև Կամենսկո-Դնեպրովսկի և Մերձազովսկի մունիցիպալ շրջանների, Էներգոդար և Մելիտոպոլ քաղաքների վրա։ Գրանցվել են քաղաքացիական ենթակառուցվածքների և ավտոմեքենաների վնասվածքներ։ Տուժածներ չկան։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
զապորոժիե
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/01/102855864_0:428:567:853_1920x0_80_0_0_365744054131f6b11e64876946fa6323.jpg.webp
զապորոժիե, պատերազմ, ուկրաինա, ռուսաստան
զապորոժիե, պատերազմ, ուկրաինա, ռուսաստան
Մարզպետը նշել է, որ անցած օրվա ընթացքում գրանցվել է Զապորոժիեի մարզի խաղաղ բնակավայրերի վրա Ուկրաինայի զինված ուժերի թիրախավորված հարձակումների 13 դեպք:
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզում տուժել է չորս բնակիչ։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։
«Անցած օրվա ընթացքում գրանցվել է Զապորոժիեի մարզի խաղաղ բնակավայրերի վրա հակառակորդի թիրախավորված հարձակումների 13 փաստ, տուժել է չորս մարդ»,- տելեգրամյան ալիքում գրել է Բալիցկին։
Մասնավորապես, նրա տվյալներով՝ Միխայլովկա ավանում հարձակման հետևանքով վնասվել է մարդատար ավտոմեքենա, տուժել է երեք մարդ, նրանք գտնվում են բուժհաստատությունում:
Վասիլևսկի շրջանի Սկելկի գյուղի մոտակայքում ևս մեկ մարդատար ավտոմեքենա է ենթարկվել հարձակման, տուժել է 1955 թվականին ծնված մի տղամարդ, նա հոսպիտալացվել է:
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել նաև Կամենսկո-Դնեպրովսկի և Մերձազովսկի մունիցիպալ շրջանների, Էներգոդար և Մելիտոպոլ քաղաքների վրա։ Գրանցվել են քաղաքացիական ենթակառուցվածքների և ավտոմեքենաների վնասվածքներ։ Տուժածներ չկան։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։