Պայքարը չի ավարտվել, երկրորդ փուլ կա, առաջին մասն է վերջացել, սա բազմասերիանոց ֆիլմ է

Հայաստանի ընտրությունները միայն ներհայաստանյան, քաղաքական գործընթաց չէին, այլ՝ արտահայաստանյան․ մի կողմում հավաքական Արևմուտքն էր Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մյուս կողմում՝ Ռուսաստանը։ Մոսկվան ուզում էր վերականգնել իր քաղաքական կշիռը, այս ընտրություններով ոչինչ չի ավարտվել, պայքարը շարունակվում է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Հունիսի 12-ին նոր սահմանափակումներ ՌԴ-ն մտցրեց Հայաստանի հանդեպ, ինչը նշանակում է, որ Փաշինյանին ասացին՝ քո հետ խոսելու բան չունենք, մեզ քացով կտան, կհանեն ԵԱՏՄ-ից, 6 ամիս ժամկետ են տվել։ Մեր տարածքում ՌԴ-Արևմուտք ճակատամարտը շարունակվում է, առաջին փուլում հաղթեց Արևմուտքը, բայց պայքարը չի ավարտվել, երկրորդ փուլ կա, առաջին սերիան վերջացավ, բայց սա բազմասերիանոց ֆիլմ է», – մեկնաբանեց քաղտեխնոլոգը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a comment