Մեծ Բրիտանիայում 16 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են սոցիալական ցանցերից օգտվելու արգելք սահմանել 16-ից ցածր տարիքի երեխաների համար:

Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Քիր Սթարմերը։

«Այս որոշումն ընդունելն ինձ համար հեշտ չէ, և ես չեմ ձևացնի, թե դրա համար ստիպված չեմ լինի որոշակի գին վճարել»,-ասել է​ Սթարմերը՝ հույս հայտնելով, որ օրենքը կհաջողվի ընդունել մինչև տարեվերջ և կիրառել մինչև 2027 թ. գարուն։

2025 թ. վերջին Ավստրալիան դարձել է աշխարհի առաջին երկիրը, որն արգելել է խոշոր սոցիալական ցանցերը 16 տարեկանից ցածր անձանց համար։ 

Leave a comment