ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկուշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը «արդեն ստորագրել են» խաղաղության համաձայնագիրը, որով ավարտվում է նրանց երեքուկեսամսյա պատերազմը, հայտնում է New York Post-ը։
ABC-ի «Good Morning America» հաղորդման ընթացքում Վենսը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է «թվային եղանակով»՝ նախքան ուրբաթ Շվեյցարիայում նախատեսված պաշտոնական ստորագրման արարողությունը։
Միևնույն ժամանակ դեռ պարզ չէ՝ Վենսը նկատի ուներ նույն համաձայնագիրը, թե խոսքը նախնական փոխըմբռնման հուշագրի կամ համաձայնագրի շրջանակային տարբերակի մասին է։
Այն փաստը, որ, ըստ ամերիկյան կողմի, արդեն գոյություն ունի ստորագրված փաստաթուղթ, մի շարք հարցեր է առաջացնում։ Մասնավորապես՝ ինչու դրա տեքստը դեռ չի հրապարակվել, թեև Վենսը նշել է, որ այն կհրապարակվի այս շաբաթվա ընթացքում, արդյոք կիրակի օրը ստորագրումը հիմք է դարձել Հորմուզի նեղուցի բացման և Իրանի նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ շրջափակման վերացման համար, ինչպես նաև արդյոք այդ օրվանից է մեկնարկել տեխնիկական բանակցությունների 60-օրյա ժամկետը, թե այն կսկսվի միայն ուրբաթ օրը՝ Շվեյցարիայում նախատեսված պաշտոնական արարողությունից հետո։