Արման Ծառուկյանը 5,7 միլիոն դոլար է շահել Ջասթին Գեյջիի հաղթանակի շնորհիվ

Արման Ծառուկյանը 5,7 միլիոն դոլար է շահել Ջասթին Գեյջիի հաղթանակի շնորհիվ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը 5,7 միլիոն դոլար է շահել «UFC Freedom 250» մրցաշարի գլխավոր իրադարձությունում Իլիա Թոփուրիայի նկատմամբ ամերիկացի Ջասթին Գեյջիի հաղթանակի շնորհիվ։

Մրցաշարից առաջ Հայաստանը ներկայացնող մարտիկը սոցիալական ցանցերում հայտնել էր, որ 1 միլիոն դոլար խաղադրույք է կատարել Գեյջիի հաղթանակի վրա։ Ըստ գործակիցների՝ շահումը կազմում էր 5,7 միլիոն դոլար։

Մենամարտը կայացել է Վաշինգտոնում՝ Սպիտակ տան Հարավային մարգագետնում, և ավարտվել Գեյջիի հաղթանակով՝ տեխնիկական նոկաուտով։

37-ամյա Գեյջիին այս հաջողությունը բերեց կարիերայում առաջին չեմպիոնական տիտղոսը UFC-ի թեթև քաշային կարգում։

Leave a comment