Տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։
Նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակները և կարևորել խորհրդի անդամների առաջարկների քննարկումը։
Այսպիսով, նոր ռազմավարությունը ներառում է 5 հիմնական նպատակ՝ միավորելով
դատաիրավական,
մարդու իրավունքների,
հակակոռուպցիոն,
քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումները,
իրավապահ համակարգի բարեփոխումների ուղղությունը։
Քննարկվել են դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և վեճերի արտադատական լուծման մեխանիզմների զարգացման հետագա քայլերը:
Ընդգծվել է, որ ընտանեկան վեճերով պարտադիր հաշտարարության ներդրման արդյունքում դատարան մուտքագրվող հայցերի թիվը նվազել է շուրջ 60%-ով, և նախատեսվում է զարգացնել նաև աշխատանքային վեճերի հաշտարարության մեխանիզմը։
Նիստի ընթացքում տեղի է ունեցել քննարկում ներկայացված ուղղությունների և ոլորտային այլ թեմաների շուրջ։