Այսօր կեսօրից Վանաձորի Փամբակ գետում որոնվող երկու հարազատ քույրերը՝ մեկը 13, մյուսը 7 տարեկան, դեռևս չեն հայտնաբերվել։ Երեխաները բռնի տեղահանված արցախցիներ են։ Այս մասին գրել է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը։
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը։
Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Դեպքի վայրում փրկարարների և ոստիկանների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ։