https://arm.sputniknews.ru/20260615/orgvovum-12-tarekan-erekhajin-tmranjut-talu-gvortsvov-meghadranq-e-arajadrvel-mek-andzi-103533236.html
Օրգովում 12 տարեկան երեխային թմրանյութ տալու գործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի
Օրգովում 12 տարեկան երեխային թմրանյութ տալու գործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի
Sputnik Արմենիա
Դատարանը մերժել է տնային կալանքի միջնորդությունը, և կիրառվել է բացակայելու արգելքը։ 15.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-15T22:44+0400
2026-06-15T22:44+0400
2026-06-15T22:44+0400
հայաստան
երեխա
թմրանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_055002e255dc1a17d808d5c265bd1469.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Աշտարակ համայնքի Օրգով գյուղի 12–ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։Նախաքննական մարմնից հավելեցին, որ այդ դեպքով քրեական վարույթ է հարուցվել ՔՕ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով`անչափահասի նկատմամբ կամ նրա ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի իրացում (սա համարվում է ծանր հանցագործություն և պատժվում է 8-15 տարի ազատազրկմամբ. խմբ)։Նախաքննությունը շարունակվում է։Հիշեցնենք` «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանն ահազանգել էր, որ Օրգով գյուղի միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում, երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ։ Հունիս 11–ին հայտնի դարձավ, որ անչափահասը հիվանդանոցից դուրս է գրվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_c970fc12c31df1ce04b9487fbd3aab38.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երեխա, թմրանյութ
հայաստան, երեխա, թմրանյութ
Բաժանորդագրվել
Դատարանը մերժել է տնային կալանքի միջնորդությունը, և կիրառվել է բացակայելու արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Աշտարակ համայնքի Օրգով գյուղի 12–ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Նրա նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որը մերժվել է, և դատարանը խափանման միջոց է կիրառել բացակայելու արգելքը: Քրեական վարույթով նախաքննության համակողմանիությունն ապահովելու նպատակով իրականացվել են անհետաձգելի ապացուցողական և վարութային այլ գործողություններ: Նշանակվել են փորձաքննություններ»,– հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Նախաքննական մարմնից հավելեցին, որ այդ դեպքով քրեական վարույթ է հարուցվել ՔՕ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով`անչափահասի նկատմամբ կամ նրա ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի իրացում (սա համարվում է ծանր հանցագործություն և պատժվում է 8-15 տարի ազատազրկմամբ. խմբ)։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք` «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանն
ահազանգել էր, որ Օրգով գյուղի միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում, երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ։ Հունիս 11–ին
հայտնի դարձավ, որ անչափահասը հիվանդանոցից դուրս է գրվել։