https://arm.sputniknews.ru/20260615/eazbn-hajastani-tntesakan-atshi-kankhatesumy-bardzracrel-e-minchev-6-103531561.html
ԵԱԶԲ–ն Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 6%
ԵԱԶԲ–ն Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 6%
Sputnik Արմենիա
Ըստ կանխատեսման` բարձր ներքին պահանջարկը կշարունակի պահպանել Հայաստանի տնտեսական աճը։ 15.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-15T21:26+0400
2026-06-15T21:26+0400
2026-06-15T21:26+0400
հայաստան
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 2026 թվականին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 6%-ի մակարդակում։ Այս մասին ասված է բանկի` 2026–2028 թվականների մակրոտնտեսական կանխատեսման մեջ։Ըստ փաստաթղթի՝ Հայաստանի տնտեսությունը 2026 թվականի սկզբին պահպանել է աճի բարձր տեմպերը։ Հունվար-ապրիլի արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,9%-ով՝ շնորհիվ կայուն ներքին պահանջարկի։Աճի հիմնական գործոններն են դարձել բնակչության վարկավորման բարձր տեմպերը (ապրիլին վարկերի ծավալն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15%-ով), ինչպես նաև հունվար-ապրիլին տնային տնտեսություններին կատարվող դրամական փոխանցումների 17,3% աճը։ Աճի հիմնական շարժիչ ուժ են հանդիսացել ծառայությունների ոլորտը, որտեղ աճը կազմել է 7,6%, և շինարարությունը՝ 22,9%։ Տնտեսությանը լրացուցիչ աջակցություն է ցուցաբերել արդյունաբերական արտադրության արագացումը, որը հունվար-ապրիլին աճել է 13%-ով։«Կանխատեսում ենք Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ 2026 թվականին և դրա կայունացում 5,5% մակարդակում 2027–2028 թվականներին։ Դրան կնպաստեն մի շարք գործոններ։ Բարձր ներքին պահանջարկը կշարունակի աջակցել տնտեսական աճին։ ՀՆԱ-ի ընդլայնման մեջ հիմնական ավանդը կապահովի տնային տնտեսությունների սպառումը՝ ակտիվ վարկավորման և խնայողությունների բարձր մակարդակի ֆոնին։ Ներդրումային ակտիվությունը նույնպես կմնա աճի առանցքային գործոններից մեկը»,- ասված է զեկույցում։ԵԱԶԲ–ից նշել են, որ 2026 թվականի առաջին եռամսյակում հիմնական կապիտալում ներդրումներն աճել են 7,2%-ով, իսկ դրանց ծավալը մնում է առավելագույն արժեքներին մոտ։ 2025 թվականին դրանք կազմել են ՀՆԱ-ի 21%-ը՝ վերջին տասը տարիների ՀՆԱ-ի 19% միջին ցուցանիշի դիմաց։ ԵԱԶԲ-ում կարծում են, որ կապիտալի ներհոսքը Հայաստան կշարունակի աճել՝ շնորհիվ ռիսկի պարգևավճարի նվազման և սուվերեն վարկանիշների բարելավման։Պետական ներդրումները նույնպես կնպաստեն տնտեսության աճի հնարավոր տեմպերի բարձրացմանը։ Բյուջեի կապիտալ ծախսերի պահպանումը ՀՆԱ-ի 5,7% մակարդակում 2026–2028 թվականներին, բանկի գնահատմամբ, կբարձրացնի տնտեսության ընդհանուր արտադրողականությունը։Բացի այդ, ԵԱԶԲ-ում ակնկալում են, որ Ռուսաստանում տնտեսական ակտիվության վերականգնումը դրական ազդեցություն կունենա արտաքին պահանջարկի վրա՝ աջակցելով արտահանման եկամուտներին և դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալին։Արտաքին առևտրի դեֆիցիտը 2026 թվականի հունվար-ապրիլին կազմել է 1,6 մլրդ դոլար՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 1,5 մլրդ դոլարի դիմաց։ Միաժամանակ ներմուծումն աճել է 2,5%-ով, մինչդեռ արտահանումը կրճատվել է 3,3%-ով։Գնաճը գերազանցել է Հայաստանի կենտրոնական բանկի նպատակային միջակայքը (3±1%): Ապրիլին ցուցանիշն արագացել է մինչև 5,3%՝ տարեկան կտրվածքով, փետրվարի 4,5%-ից և մարտի 4,2%-ից հետո։ Գների աճի հիմնական պատճառը սննդամթերքի թանկացումն է եղել։ԵԱԶԲ-ի գնահատմամբ՝ լրացուցիչ գնաճային ճնշում կարող են գործադրել նավթի բարձր գները և պահպանվող աշխարհաքաղաքական ռիսկերը։ «Brent» տեսակի նավթի միջին արժեքը (1 բարելի դիմաց ավելի քան 80 դոլար), ինչպես նաև մատակարարումների գլոբալ շղթաներում հնարավոր խափանումները կարող են մեծացնել բիզնեսի ծախսերը։ԵԱԶԲ–ն տնտեսության համար հիմնական ռիսկերի թվում նշում են գնաճի հետագա արագացումը և արտաքին պահանջարկի դանդաղումը։ Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակությունը կարող է հանգեցնել տարածաշրջանային մատակարարումների շղթաների խափանումների և գնաճային ճնշման ուժեղացման։ Բարձր աշխարհաքաղաքական լարվածությունը նույնպես նպաստում է նավթի բարձր գների պահպանմանը։Լրացուցիչ ռիսկ է պարենամթերքի, էներգակիրների համաշխարհային գների և լոգիստիկ ծառայությունների արժեքի աճը, ինչը կարող է ուժեղացնել ներմուծման գնաճը և մեծացնել ծախսերը վերամշակող արդյունաբերության, արտաքին առևտրի և տրանսպորտային ոլորտներում։Միաժամանակ պահպանվում է ՀՀ-ից արտահանման դանդաղման ռիսկը՝ Մերձավոր Արևելքի երկրներում (որոնք Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներն են) տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով։ Նավթի համաշխարհային գների անկումը հիմնական սցենարի համեմատ նույնպես որոշակի ռիսկեր է պարունակում երկրի տնտեսության համար։ Ազդեցության հիմնական ուղին կարող է դառնալ Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկի թուլացումը։ Այդուհանդերձ, էներգակիրների ավելի ցածր գները կարող են կրճատել արտադրական և տրանսպորտային ծախսերը։Նշենք, որ 2025 թվականի վերջին ԵԱԶԲ-ն 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում էր 5,3% մակարդակում։ԵԱԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ ԵԱԶԲ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, որը վերջերս է միացել բանկին։
2026
Լուրեր
am_HY
հայաստան, եվրասիական զարգացման բանկ (եազբ), տնտեսություն
հայաստան, եվրասիական զարգացման բանկ (եազբ), տնտեսություն
Ըստ կանխատեսման` բարձր ներքին պահանջարկը կշարունակի պահպանել Հայաստանի տնտեսական աճը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 2026 թվականին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 6%-ի մակարդակում։ Այս մասին ասված է բանկի` 2026–2028 թվականների մակրոտնտեսական կանխատեսման մեջ։
Ըստ փաստաթղթի՝ Հայաստանի տնտեսությունը 2026 թվականի սկզբին պահպանել է աճի բարձր տեմպերը։ Հունվար-ապրիլի արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,9%-ով՝ շնորհիվ կայուն ներքին պահանջարկի։
Աճի հիմնական գործոններն են դարձել բնակչության վարկավորման բարձր տեմպերը (ապրիլին վարկերի ծավալն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15%-ով), ինչպես նաև հունվար-ապրիլին տնային տնտեսություններին կատարվող դրամական փոխանցումների 17,3% աճը։ Աճի հիմնական շարժիչ ուժ են հանդիսացել ծառայությունների ոլորտը, որտեղ աճը կազմել է 7,6%, և շինարարությունը՝ 22,9%։ Տնտեսությանը լրացուցիչ աջակցություն է ցուցաբերել արդյունաբերական արտադրության արագացումը, որը հունվար-ապրիլին աճել է 13%-ով։
«Կանխատեսում ենք Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ 2026 թվականին և դրա կայունացում 5,5% մակարդակում 2027–2028 թվականներին։ Դրան կնպաստեն մի շարք գործոններ։ Բարձր ներքին պահանջարկը կշարունակի աջակցել տնտեսական աճին։ ՀՆԱ-ի ընդլայնման մեջ հիմնական ավանդը կապահովի տնային տնտեսությունների սպառումը՝ ակտիվ վարկավորման և խնայողությունների բարձր մակարդակի ֆոնին։ Ներդրումային ակտիվությունը նույնպես կմնա աճի առանցքային գործոններից մեկը»,- ասված է զեկույցում։
ԵԱԶԲ–ից նշել են, որ 2026 թվականի առաջին եռամսյակում հիմնական կապիտալում ներդրումներն աճել են 7,2%-ով, իսկ դրանց ծավալը մնում է առավելագույն արժեքներին մոտ։ 2025 թվականին դրանք կազմել են ՀՆԱ-ի 21%-ը՝ վերջին տասը տարիների ՀՆԱ-ի 19% միջին ցուցանիշի դիմաց։ ԵԱԶԲ-ում կարծում են, որ կապիտալի ներհոսքը Հայաստան կշարունակի աճել՝ շնորհիվ ռիսկի պարգևավճարի նվազման և սուվերեն վարկանիշների բարելավման։
Պետական ներդրումները նույնպես կնպաստեն տնտեսության աճի հնարավոր տեմպերի բարձրացմանը։ Բյուջեի կապիտալ ծախսերի պահպանումը ՀՆԱ-ի 5,7% մակարդակում 2026–2028 թվականներին, բանկի գնահատմամբ, կբարձրացնի տնտեսության ընդհանուր արտադրողականությունը։
Բացի այդ, ԵԱԶԲ-ում ակնկալում են, որ Ռուսաստանում տնտեսական ակտիվության վերականգնումը դրական ազդեցություն կունենա արտաքին պահանջարկի վրա՝ աջակցելով արտահանման եկամուտներին և դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալին։
Արտաքին առևտրի դեֆիցիտը 2026 թվականի հունվար-ապրիլին կազմել է 1,6 մլրդ դոլար՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 1,5 մլրդ դոլարի դիմաց։ Միաժամանակ ներմուծումն աճել է 2,5%-ով, մինչդեռ արտահանումը կրճատվել է 3,3%-ով։
Գնաճը գերազանցել է Հայաստանի կենտրոնական բանկի նպատակային միջակայքը (3±1%): Ապրիլին ցուցանիշն արագացել է մինչև 5,3%՝ տարեկան կտրվածքով, փետրվարի 4,5%-ից և մարտի 4,2%-ից հետո։ Գների աճի հիմնական պատճառը սննդամթերքի թանկացումն է եղել։
ԵԱԶԲ-ի գնահատմամբ՝ լրացուցիչ գնաճային ճնշում կարող են գործադրել նավթի բարձր գները և պահպանվող աշխարհաքաղաքական ռիսկերը։ «Brent» տեսակի նավթի միջին արժեքը (1 բարելի դիմաց ավելի քան 80 դոլար), ինչպես նաև մատակարարումների գլոբալ շղթաներում հնարավոր խափանումները կարող են մեծացնել բիզնեսի ծախսերը։
ԵԱԶԲ–ն տնտեսության համար հիմնական ռիսկերի թվում նշում են գնաճի հետագա արագացումը և արտաքին պահանջարկի դանդաղումը։ Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակությունը կարող է հանգեցնել տարածաշրջանային մատակարարումների շղթաների խափանումների և գնաճային ճնշման ուժեղացման։ Բարձր աշխարհաքաղաքական լարվածությունը նույնպես նպաստում է նավթի բարձր գների պահպանմանը։
Լրացուցիչ ռիսկ է պարենամթերքի, էներգակիրների համաշխարհային գների և լոգիստիկ ծառայությունների արժեքի աճը, ինչը կարող է ուժեղացնել ներմուծման գնաճը և մեծացնել ծախսերը վերամշակող արդյունաբերության, արտաքին առևտրի և տրանսպորտային ոլորտներում։
Միաժամանակ պահպանվում է ՀՀ-ից արտահանման դանդաղման ռիսկը՝ Մերձավոր Արևելքի երկրներում (որոնք Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներն են) տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով։ Նավթի համաշխարհային գների անկումը հիմնական սցենարի համեմատ նույնպես որոշակի ռիսկեր է պարունակում երկրի տնտեսության համար։ Ազդեցության հիմնական ուղին կարող է դառնալ Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկի թուլացումը։ Այդուհանդերձ, էներգակիրների ավելի ցածր գները կարող են կրճատել արտադրական և տրանսպորտային ծախսերը։
Նշենք, որ 2025 թվականի վերջին ԵԱԶԲ-ն 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում էր 5,3% մակարդակում։
ԵԱԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ ԵԱԶԲ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, որը վերջերս է միացել բանկին։