Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշել է․ «Վահագն Հովակիմյանի պարզաբանումը ծիծաղ է առաջանցնում, ի՞նչ է նշանակում Հայաստանի քաղաքացիների որոշումը բանի տեղ չդնել։ Փաշինյանն ասում է հետևյալը՝ ես թքած ունեմ դուք ինչ եք ասում, բոլորդ՝ դիմադիր, ընդդիմադիր, ես քթած ունեմ։ Հաջորդն ի՞նչ է լինելու՝ սահմանադրական բարեփոխումներ է անելու, իրեն թագավորի… չէ, թագավոր չէ, փաշայի կոչո՞ւմ է տալու։ Իզուր տվեցի իրենց այդ գաղափարը։ Կարող է դառնա փաշա Փաշինյան, Սահմանադրությամբ անցկացնեն ու ֆիքսեն, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է փաշա Փաշինյանին, ի՞նչ վատ է որ»։
Նշենք, որ վերաքննիչ դատարանն այսօր հրապարակելու է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով վճիռը։ Մամիջանյանը հույս է հայտնել, որ դատավորը կվարվի իր խղճի մտոք, օրենքի շրջանակներում։
«Այստեղ գործ չկա, ժամանակին կարվել է այն տրամաբանությամբ, որպեսզի կասեցվի Դավիթ Համբարձումյանի գործունեությունը, պատժեն իրեն, չթողնեն զբաղվել քաղաքականությամբ, ով դեռևս ընդդիմության միացյալ թեկնածուն է իմպիչմենտի գործընթացում»,- ասսել է Մամիջանյանը։