Փորձում են կրկնել Մոլդովայի փորձը. իրավաբանը` Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդության մասին

https://arm.sputniknews.ru/20260615/pvordzum-en-krknel-mvoldvovaji-pvordzy-iravabany-hakakvorupcivon-kvomitei-mijnvordutjan-masin-103528454.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96726414_104:0:1527:1067_1920x0_80_0_0_047792458830c841e665e5f35104d318.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հակակոռուպցիոն կոմիտե, միջնորդություն, սրբուհի գալյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ընտրակաշառք, «ուժեղ հայաստան» կուսակցություն

հակակոռուպցիոն կոմիտե, միջնորդություն, սրբուհի գալյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ընտրակաշառք, «ուժեղ հայաստան» կուսակցություն

Բաժանորդագրվել

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ–ի իրավաբան Աննա Մելիքյանը կարծում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի` արդարադատության նախարարին ուղղված միջնորդությամբ փորձում են հիմնավորել, որ ընտրակաշառքները կրել են համակարգված բնույթ։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ–ում փորձում են կրկնել Մոլդովայի փորձը, և ինչ-որ կուսակցություններ հակասահմանադրական ճանաչել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ–ի իրավաբան Աննա Մելիքյանը` մեկնաբանելով Հակակոռուպցիոն կոմիտեի օրենսդրական առաջարկը` կապված ընտրությունների հետ։
Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի նախաձեռնվեն այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնցով կարգելվի ընտրական հանցագործությունների մասնակից քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին։ Նշվել էր, որ ամփոփել է 2026 թվականի ԱԺ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները, որոնք վերաբերում են ընդդիմադիր երեք ուժերին՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին։

«Այդ միջնորդությունը հիմնված է այս պահին նրանց գնահատականների հիման վրա, և որևէ դատական վճիռ, որը կհաստատեր այդ հանգամանքները, չկա։ Այսինքն՝ այստեղ իրականում լուրջ հարց է անմեղության կանխավարկածը և այդ փաստերի գնահատումը, որոնք պետք է դրվեն այդ որոշման հիմքում։ Ներկա պահին դրանք դեռևս հիմնավորված կամ հաստատված փաստեր չեն, այլ ենթադրություններ են, քանի որ քրեական գործը դեռևս շարունակվում է։ Անգամ եթե դատարան է ուղարկվել, դեռևս չի նշանակում, որ մեղավոր են այդ անձինք»,– նշում է Մելիքյանը։

Նրա դիտարկմամբ` Հակակոռուպցիոն մարմնի միջնորդության հիմքում ներկայացված իրավիճակներով իշխանությունը փորձում է հիմնավորել, որ նման վարքագիծը, այդ թվում`ընտրակաշառքները, կրել են համակարգված, պլանավորված բնույթ։

«Այսինքն` ընդդիմությանը վերագրվում են ինչ-որ արարքներ, որոնք իրապես եթե հաստատվեն, կարող ենք խոսել լուրջ խախտումների և ընտրողների կամքի վրա ազդելու համակարգված փորձի մասին։ Բայց այս պահի դրությամբ դեռ վաղ է, կարծում եմ, նման եզրահանգումներ անել»,– նկատում է իրավաբանը։

Մելիքյանը նաև կարևորում է այն հանգամանքը, որ օրենսդրական փորփոխությունների հետևանքով հետագայում այդ միջոցները կամայական չկիրառվեն քաղաքական ուժերի նկատմամբ, և համապատասխան մարմիններն իրենց որոշումներն ընդունեն իրապես անկախ, և ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։

«Վենետիկի հանձնաժողովը մի քանի կարծիք ունի համանման օրենսդրության համատեքստում, և շատ կարևոր է շեշտադրումը, թե երբ է դա արվում, արդյոք համաչափ ու հիմնավորված են նման որոշումներ, արդյոք կա երաշխիք օրենքում։ Մենք դեռ չգիտենք, թե ինչպիսի նախաձեռնություն կլինի։ Սա ընդամենը գաղափարի նախաձեռնություն էր, ու իրականում չեմ կարծում, որ դա Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասությունից բխող նախաձեռնություն էր, որովհետև իրենք պետք է քննեն քրեական հանցագործությունները և չպետք է միջնորդեն կարգավորել որևէ կուսակցության արգելքը»,– ասում է Մելիքյանը։

Թե ինչ վտանգներ կարող է պարունակել նոր իրավակարգավորումը, որքանով այն կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին, իրավաբանն առաջարկում է քննարկել արդեն կոնկրետ նախագծի տեսքտը ունենալու պարագայում։ Իսկ մինչ այդ արձանագրում է. խիստ օրենսդրություն ունենալն ինքնին արգելված չէ, բայց այդ օրենսդրությունը պետք է լինի հստակ, ունենա իրավական որոշակիություն, հստակ սահմանի այն արարքները, որոնց հիման վրա հնարավոր է դադարեցնել կուսակցության գործունեությունը, և լինի անխատեսելի քաղաքական դաշտի բոլոր գործող դերակատարների համար։

Հիշեցնենք` խորհրդարանական ընտրությունների գիշերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, թեև չկային անգամ ընտրության նախնական արդյունքները։

Նա նշեց, որ եթե քաղաքացիների ազատ կամարտահայտումը որևէ ձևով խախտվել է, խախտվել է «պատերազմի եռագլուխ կուսակցության» (Փաշինյանն այդպես է արտահայտվում «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին) բաժանած ընտրակաշառքների ձևով, և բոլոր ընտրակաշառատուները պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում։ Նա հայտարարեց նաև, որ դատաիրավական համակարգից իր պահանջն է, որ հաջորդ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերի առաջնորդները ազատության մեջ չլինեն և չմասնակցեն ընտրություններին։

Փաշինյանն ընդգծեց` եթե որևէ ընտրակաշառատու հաջորդ ընտրությունների պահին ազատության մեջ լինեն, ուրեմն խնդիրը դատաիրավական համակարգի մեջ է, և իրենք կգործեն հատուկ քաղաքական միջոցներով։

Leave a comment