Առեղծվածային դեպք՝ Վանաձորում. փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած երեխաներին

Ահազանգի հիման վրա Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են որոնողական աշխատանքներ


ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը՝ հավելելով, որ ահազանգի հիման վրա Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են որոնողական աշխատանքներ։


Ըստ ՆԳՆ հաղորդագրության, ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։


Դեպքի վայրում փրկարարների և ոստիկանների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ։


Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է և կա ականատես, որը տեսել է, թե ինչպես է նա ընկնում գետը։


«Այս պահին իրավապահներն այդ քաղաքացու հետ աշխատանքներ են իրականացնում, պարզում են նաև թե մոտակա տներից կորած երեխա կա, թե ոչ»,-նշում է աղբյուրը։


Այնուհետև աղբյուրը տեղեկացրել է, որ երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և հիմա երկուսն էլ չկան։


Leave a comment