Իրկուտսկի մարզում Տու–22Մ3 կործանիչ է վթարվել, անձնակազմը ողջ է. ՌԴ ՊՆ

Բաժանորդագրվել

Ինքնաթիռի ընկնելու վայրում աշխատում է Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության հանձնաժողովը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՌԴ օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 ռմբակոծիչը վթարի է ենթարկվել Իրկուտսկի մարզում պլանային ուսումնամարզական թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«2026 թվականի հունիսի 15-ին Իրկուտսկի մարզում պլանային ուսումնամարզական թռիչքի ժամանակ վայրէջքի պահին տեղի է ունեցել Տու-22Մ3 ինքնաթիռի վթար։ Անձնակազմը կատապուլտվել է։ Օդաչուների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Գետնին ավերածություններ չկան։ Ինքնաթիռը թռիչքն իրականացնում էր առանց մարտական լրակազմի»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ինքնաթիռի ընկնելու վայրում աշխատում է Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության հանձնաժողովը։

Ռուսաստանում կայացել է Սու–57 երկտեղանի կործանիչի նախատիպի առաջին թռիչքը

Leave a comment