Թրամփը պնդել է, որ Իրանում իշխանափոխության հարցն իր համար առաջնահերթ չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Իրանում իշխանափոխության հարցն իր համար առաջնահերթ չէ։

«Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, ինձ երբեք չի մտահոգել իշխանափոխությունը։ Սա արդեն Իրանի երրորդ ղեկավարությունն է, որի հետ մենք գործ ունենք և առայժմ այն ամենաողջամիտն է»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել էին Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին՝ Ժնևում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment