Իրանը ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումից հետո կկարողանա նավթամթերք վաճառել. ԱԳՆ

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահը և Իրանի ԱԳՆ փոխնախարարը կիրակի օրը հաստատել են փոխըմբռնման հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Վաշինգտոնի հետ հուշագրի ստորագրումից հետո Թեհրանը պետք է առանց որևէ խոչընդոտի նավթամթերք և նավթաքիմիական արտադրանք վաճառի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբ Աբադին հունիսի 14–ին հաստատել են փոխըմբռնման հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, հուշագիրը պետք է ստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին։

«Հենց որ հուշագիրը ստորագրվի, իսկ դա պետք է տեղի ունենա ուրբաթ օրը, Իրանը պետք է նավթամթերք և նավթաքիմիական արտադրանք վաճառելու հնարավորություն ստանա»,-ճեպազրույցի ժամանակ ասել է նա։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ էր դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն արդյունք չէին տվել, ընդ որում՝ ռազմական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվել, սակայն Միացյալ Նահանգները սկսել էր իրանական նավահանգիստների շրջափակումը։

Leave a comment