«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ և 16-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանին 2026 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)` Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը (օրապահիկը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ (Նյու Յորք), հուլիսի 4-ին՝ տարանցիկ վայր (Վիեննա), գիշերավարձը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ (Նյու Յորք):
3. Գործուղվողին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»: