Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված ITF W100 շարքի մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճելուց հետո գրառում է կատարել սոցցանցերում։
«Որոշ հաղթանակներ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մյուսները։ Վնասվածքների և առողջական խնդիրների պատճառով շուրջ 1,5 տարի բաց թողնելուց հետո ես անչափ շնորհակալ եմ այստեղ լինելու համար։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իմ կողքին էին այդ ընթացքում»,- գրել է 23-ամյա թենիսիստը։
Հիշեցնենք, որ Զագրեբի մրցաշարում Էլինա Ավանեսյանը տարել էր 5 հաղթանակ ու կարիերայի 6-րդ տիտղոսը նվաճել ITF շարքի մրցաշարերում։ Այդ հաջողությունից հետո նա Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում առաջադիմել էր 66 աստիճան ու զբաղեցնում է 215-րդ տեղը։