Երևանը «սխալ կգործի», եթե հույսը դնի «Արևմուտքի օգնության» վրա․ Նարիշկին

Քաղաքականություն

15.06.2026 | 16:01

Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե հույսը դնի բացառապես «Արևմուտքի օգնության կամ աջակցության» վրա։ Սա կբարդացնի իրավիճակը հանրապետությունում։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Եթե Հայաստանի ղեկավարությունը կողմոնորշվի բացառապես Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության վրա, ապա, անշուշտ, սխալ կգործի, և այդ դեպքում երկրի ներսում իրավիճակը կբարդանա։ Իհարկե, կառաջանան լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ երկրի տնտեսական զարգացման գործում։ Բայց ես դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի խելամիտ կերպով»,- ասել է Նարիշկինը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ՌԴ պաշտոնյաները շարունակում են Հայաստանի վերաբերյալ տարբեր հայտարարություններ ու սպառնալիքներ հնչեցնել։ Բացի այդ՝ ՌԴ-ն սահմանափակել է Հայաստանից բազմաթիվ ապրանքների ներմուծումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment