Ինքնակամ կառույցների հաշվառման վերջնաժամկետ 2026

Հիշեցնում ենք, որ մինչև 2021թ. օդային լուսանկարի իրականացումը կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման համար վերջնաժամկետ է սահմանված 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս մասին հայտարարություն է տարածել Կադաստրի կոմիտեն։

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հաշվառման նպատակով շահառուն դիմում է Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրողին։ Վերջինս իրականացնում է հաշվառման (չափագրման) աշխատանքներ և արդյունքները համաձայնեցնում է շահառուի հետ։

Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր, և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից: Այդ մասին պատվիրատուն տեղեկացվում է նաև կարճ հաղորդագրության միջոցով (sms)։

Հորդորում ենք սկսել գործընթացը ժամանակին, որպեսզի խուսափեք հերթերից և ծանրաբեռնվածությունից»։

Leave a comment