ՀՀ դրամը դոլարի նկատմամբ ավելի է արժևորվել, քան ռուբլու կամ եվրոյի դեպքում. ԿԲ փոխնախագահ

https://arm.sputniknews.ru/20260615/hh-dramy-dvolari-nkatmamb-aveli-e-arzhevvorvel-qan-rublu-kam-evrvoji-depqum-kb-pvokhnakhagah–103515585.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97613108_0:0:1600:1200_1920x0_80_0_0_90a7251326b5981112be2ed8cee9445b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անկանխիկ վճարում, հայաստան, կենտրոնական բանկ (կբ), դոլար, դրամ

անկանխիկ վճարում, հայաստան, կենտրոնական բանկ (կբ), դոլար, դրամ

Բաժանորդագրվել

Հովհաննես Խաչատրյանի խոսքով` ներկայումս կանխիկի շուկան Հայաստանում բավականին մեծացել է հիմնականում սուբյեկտիվ պատճառներով` մասնավորապես, զբոսաշրջային հոսքերի մեջ ավելացել է կանխիկի շրջանառությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ դրամը վերջին շրջանում դոլարի նկատմամբ ավելի է արժևորվել, քան ռուբլու կամ եվրոյի դեպքում։ Այդ մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին։

Պատգամավորը ԿԲ փոխնախագահից հետաքրքրվեց` վերջին շրջանում ինչպիսի՞ն է եղել կանխիկ մուտքերի պատկերը, որքա՞ն է եղել կանխիկի շարժը ՀՀ–ում, արդյոք դրսից եկած մուտքերը նաև չե՞ն նպաստել արտարժույթի նվազմանն ու դրամի արժևորմանը։

Ի պատասխան Խաչատրյանն ասաց, որ ավելի ուշադիր հետևում են դոլարի շարժին և արդյունքում արձանագրել են, որ այն բավականին արժեզրկվել է։

«ԱՄՆ դոլարը, բացառությամբ վերջին մեկ–երկու շաբաթների, էականորեն արժեզրկվել է համաշխարհային արժույթների նկատմամբ»,– նշեց նա։

Խաչատրյանի խոսքով` ներկայումս կանխիկի շուկան Հայաստանում բավականին մեծացել է հիմնականում սուբյեկտիվ պատճառներով` մասնավորապես, զբոսաշրջային հոսքերի մեջ ավելացել է կանխիկի շրջանառությունը։

«ԵՄ–ից եկած զբոսաշրջիկների շրջանում դա չնչին գումար է կազմում, քանի որ նրանք հիմնականում քարտերով են ծախսերը կատարում, իսկ ՌԴ–ից եկածները, տարբեր պատճառներից և դժվարություններից ելնելով, կանխիկով են առևտուր անում։ Մենք միշտ հետևում ենք այդ թվերին»,– ընդգծեց Խաչատրյանը։

ԿԲ փոխնախագահի ունեցած տվյալներով` այս տարվա ապրիլին կանխիկի շրջանառությունը մի փոքր ավելացումը կապված է եղել նաև մի շարք այլ արտաքին գործոններով, մասնավորապես միջազգային ներդրողներն ակտիվ սկսել են գնել ՀՀ դրամով արտահայտված արժեթղթեր, որն էլ վերջին 6–7 ամսվա ցուցանիշների վրա էական ազդեցություն է թողել դրամի ուժեղացման վրա։

Leave a comment