Ոչ մի տարում չենք ունեցել այսպիսի առաջընթաց՝ աշխատանքների ստեղծման, գործազրկության և աղքատության նվազման. Վահե Հովհաննիսյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ոչ մի տարում չենք ունեցել այսպիսի առաջընթաց՝ աշխատանքների ստեղծման, գործազրկության և աղքատության նվազման, ինչպես այս վերջին 5 տարիների ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Կարող եմ ասել, որ մենք ունեցել ենք՝ մեծ տնտեսական աճ, բայց եկամուտների բաշխման, գործազրկության նվազման առումով այսպիսի արդյունավետ առաջընթաց չի եղել»,-ասաց նախարարը:
Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ կա բյուջետային քաղաքականության հիմնական 3 նպատակ՝ տնտեսական աճ, եկամուտների առավել հավասար բաշխում, զբաղվածության մեծացում, գործազրկության և աղքատության նվազում:
«Հիմնականում սրանք են թիրախները, և կարելի է ասել, որ բոլոր ուղղություններով մենք ունեցել ենք տեսանելի և շոշափելի աճ և այդ առումով կարելի է նաև ասել, որ այն արդյունքները, որը գրանցել ենք վերջին տարիներին տպավորիչ են եղել»,-նշեց Հովհաննիսյանը:
Այս համատեքստում նա նաև ընդգծեց, որ իրենց անելիքները էապես փոխվելու են առաջիկայում՝ որպեսզի այս ձեռքբերումների վրա կարողանան ավելի մեծ քայլերով առաջ գնալ: