Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել 1051թ. հիմնված վանական համալիրում

Երեք մարդ զոհվել է, ևս երեքը, այդ թվում ՝ մեկ տարեկան երեխան, տուժել են Տուլայի մարզի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետևանքով, հայտնել Է մարզպետ Դմիտրի Միլյաևը։

Չորս ԱԹՍ է ոչնչացվել Մոսկվայի մերձակայքում, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ընդհանուր առմամբ ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում 123 ուկրաինական ԱԹՍ են խոցել, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Ռուսաստանը հարվածել է նաև Կիև-Պեչորյան մայրավանքին:

Ռուսական լայնածավալ ավիահարվածներից Կիևում չորս մարդ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել, Ուկրաինայի հոգևոր և պատմամշակութային խորհրդանիշ Կիև-Պեչորյան մայրավանքում հրդեհ է բռնկվել, հայտնել են իշխանությունները, որոնք բնակչությանը կոչ են արել պատսպարվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment