Նեթանյահուն Թրամփին ասել է, որ կշարունակի գործողությունը Լիբանանում․ ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260615/netanjahun-trampin-asel-e-vor-ksharunaki-gvortsvoghutjuny-libananum-zlm-103509510.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0d/94555275_0:0:1333:1000_1920x0_80_0_0_600211633d63bb13286324c9cb2b9eb3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բենիամին նեթանյահու, դոնալդ թրամփ, լիբանան, հրադադար, համաձայնագիր

բենիամին նեթանյահու, դոնալդ թրամփ, լիբանան, հրադադար, համաձայնագիր

Բաժանորդագրվել

Նեթանյահուն նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա Լիբանանում ներկայում իր զբաղեցրած դիրքերում:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ իսրայելցի զինվորականները կմնան Լիբանանում և կշարունակեն «Հզբոլլահի» դեմ արշավը՝ չնայած Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագիր ստորագրելու ծրագրերին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցներին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին հաստատել էին աշխատանքների ավարտը փոխըմբռնման հուշագրի շուրջ, որը պետք է ստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին: Իրանի արտգործնախարարի խոսքով՝ հուշագիրը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ ավարտ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:

«Նեթանյահուն ասել է Թրամփին, որ Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանից, և որ լիբանանյան խնդրի մասով նա իրեն չի համարում Իրանի հետ համաձայնագրով կաշկանդված: Նեթանյահուն հստակ հասկացրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա Լիբանանում ներկայում իր զբաղեցրած դիրքերում և կշարունակի հակազդել «Հզբոլլահի» սպառնալիքին»,– ասվում է հրապարակման մեջ:

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանն էլ պատասխան հարվածներ հասցրեց Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։

Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ դարձավ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։ Հունիսի 11-ի գիշերը ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ արձակեց 49 Tomahawk թևավոր հրթիռ, Թեհրանն ի պատասխան հարվածեց տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններին, ինչպես նաև փակեց Հորմուզի նեղուցը լցանավերի և առևտրային նավերի համար:

Հունիսի 14–ին ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին։

Leave a comment