Եվրահանձնաժողովն առաջարկում է Եվրամիության «սև ցուցակում» ընդգրկել Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցած բոլոր ռուսաստանցիներին՝ նրանց մուտքը ԵՄ տարածք արգելելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում։
«Մենք, իհարկե, ունենք պատերազմի մասնակից անձանց վերաբերյալ հետախուզական տվյալներ։ Պարզապես պետք է նրանց բոլորին ներառել սև ցուցակում, որպեսզի նրանք չկարողանան մուտք գործել Եվրամիություն։ Ես մասնագետ չեմ, սակայն փորձագետներն ասում են, որ դա հնարավոր է», – նշել է Կալասը։
Նա պատասխանել է այն հարցին, թե ինչպես է գործնականում նախատեսվում իրականացնել Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցած բոլոր անձանց նկատմամբ ԵՄ երկրներ մուտքի արգելքի գաղափարը։