ԱԱ-2026․ Շվեդիան ու Կոտ դ՛Իվուարը հաղթել են, Նիդերլանդներ – Ճապոնիա խաղում գրանցել է ոչ-ոքի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կայացել է ևս երեք հանդիպում։

Նիդերլանդների ու Ճապոնիայի հավաքականները մարտական ոչ-ոքիով են բաժանվել F խմբում՝ 2։2։ Խաղի բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում։ Նիդերլանդցիները երկու անգամ առաջ են անցել հաշվի մեջ, սակայն չեն կարողացել պահպանել հաղթական հաշիվը։

F խմբի մյուս խաղում Շվեդիայի հավաքականը 5։1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թունիսի նկատմամբ։

E խմբում հաջող է մեկնարկել Կոտ դ’Իվուարի հավաքականը, որը հաղթանակ է կորզել Էկվադորի դեմ խաղում՝ 1։0։

ԱԱ-2026, առաջին տուր

F խումբ

Նիդերլանդներ – Ճապոնիա՝ 2:2 (տեսանյութ)

Վիրջիլ վան Դեյք, 50, Կրիսենսիո Սամերվիլ, 64 – Կեիտո Նակամուրա, 57, Դաիչի Կամադա, 89

Շվեդիա – Թունիս՝ 5:1 (տեսանյութ)

Յասին Այարի, 7, 90+6, Ալեքսանդր Իսակ, 30, Վիկտոր Դյոկերեշ, 59, Մատիաս Սվանբերգ, 86 – Օմար Ռեկիկ, 45

E խումբ

Կոտ դ՛Իվուար – Էկվադոր՝ 1:0 (տեսանյութ)

Ամադ Դիալո, 90

Leave a comment