Վաշինգտոնի Սպիտակ տանը կայացած UFC Freedom 250 մրցաշարի գլխավոր մենամարտից առաջ կայացել է ֆրանսիացի Սիրիլ Գանի ու բրազիլացի Ալեքս Պերեյրայի հանդիպումը ծանր քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար։
Սիրիլ Գանը երկրորդ ռաունդում հաղթել է տեխնիկական նոկաուտով։ Նրա հարվածաշարից հետո մրցավարը ստիպված է եղել դադարեցնել մենամարտը։
UFC- միջին ու կիսածանր քաշային կարգերում նախկին չեմպիոն Ալեքս Պերեյրան կրել է կարիերայի չորրորդ պարտությունը, ունի նաև 13 հաղթանակ։ Սա 38-ամյա բրազիլացու առաջին մենամարտն էր ծանր քաշային կարգում։
36-ամյա Սիրիլ Գանը տարել է 14 հաղթանակ ու կրել 2 պարտություն։
Հիշեցնենք, որ UFC Freedom 250 մրցաշարի գլխավոր մենամարտում ամերիկացի Ջասթին Գեյջին հաղթել էր Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկ Իլյա Տոպուրիային ու նվաճել UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը։