ԱԱ-2026․ Գերմանիան 7 գոլ խփեց Կյուրասաոյին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբի առաջին խաղում Գերմանիայի հավաքականը 7։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Կյուրասաոյի հավաքականի նկատմամբ (տեսանյութ

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած խաղում Բունդեսթիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը։

Կյուրասաոյի հավաքականը գլխավորող 78-ամյա Դիկ Ավոկատը դարձավ աշխարհի առաջնության պատմության մեջ ամենատարեց մարզիչը։ Կյուրասաոն էլ ամենափոքր տարածքով ու բնակչությամբ երկիրն է, որի հավաքականը մասնակցում է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։

E խմբում ընդգրկված են նաև Էկվադորի ու Կոտ դ՛Իվուարի հավաքականները։

ԱԱ-2026, առաջին տուր

E խումբ

Գերմանիա – Կյուրասաո՝ 7:1

Ֆելիքս Նմեչա, 6, Նիկո Շլոտերբեկ, 38, Կայ Հավերց, 45+5 (11մ), 88, Ջամալ Մուսիալա, 47, Նաթանիել Բրաուն, 68, Դենիզ Ունդավ, 78 – Լիվանո Կոմենենսիա, 21

Leave a comment