Մեսրոպ Առաքելյանը հիշեցեցրել է, որ Ռուբեն Վարդանյանը Դիլիջանում կատարել է 236 միլիոն դոլարի ներդրում, ինչի արդյունքում քաղաքը դարձել է Հայաստանի գլխավոր այցեքարտերից։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է այսօր Դիլիջանում ՀՀ անվտանգային խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի զբոսանքին`հիշեցնելով, թե Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը ինչքան ներդրումներ է կատարել Դիլիջանում։
«Անվտանգության խորհրդի քարտուղար, արցախցի Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հետ, այսօր հպարտությամբ զբոսնում էր Դիլիջանում։ Մի քաղաքում, որտեղ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը կատարել է 236 միլիոն դոլարի ներդրում, ինչի արդյունքում Դիլիջանը դարձել է Հայաստանի գլխավոր այցեքարտերից։ Ռուբենը վերադառնալու է և շարունակելու է իր նվիրումը Դիլիջանին և ողջ Հայաստանին, իսկ Արմեն Գրիգորյանն ու իր շեֆը պատմության մեջ մնալու են որպես Արցախը հանձնած իշխանություն»,–գրել է Առաքելյանը։