ԿԸՀ-ն ամփոփեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է խորհրդարանական ընտրութնունների արդյունքները։ Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը եղել է 1,476,769։

Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ստացած քվեները․

«Ռեֆորմիստների» կուսակցություն՝ 1,425 քվե (0.0975%),

«Ժողովրդավարական» կուսակցություն՝ 21,181 քվե (1.4497%),

«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 340,006 քվե (2.3310%),

Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 30,642 քվե (2.0972%),

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն՝ 2,551 քվե (0.1748%),

«Միասնության թևեր» կուսակցություն՝ 33,537 քվե (2.2954%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 58,287 քվե (3.9893%),

Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն՝ 5,481 քվե (0.3751%),

«ՔՈՉԱՐԻ․ Ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն՝ 1,986 քվե (0.1359%),

Հայ Ազգային Կոնգրես կուսակցություն՝ 3,143 քվե (0.2151%),

«Հանրապետություն» կուսակցություն՝ 15,808 քվե (1.0819%),

Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցություն՝ 2,671 քվե (0.1828%),

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 5,269 քվե (0.3606%),

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն՝ 25,758 քվե (1.7630%),

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 726,819 քվե (49.7456%),

«Հայաստան» դաշինք՝ 144,983 քվե (9.9231%),

«Հանուն հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն՝ 6,754 քվե (0.4623%),

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 7,439 քվե (0.5091%)։

Անճշտությունների գումարային չափը՝ 4,331։

Այսպիսով, ըստ հրապարակված թվերի, ԲՀԿ-ն չի հաղթահարում 4%-ի շեմը և չի անցնում խորհրդարան։

Միևնույն ժամանակ նշենք, որ ԿԸՀ-ն քվեարկության արդյունքներին վերաբերող վերջնական որոշումը դեռ չի հրապարակել։

Leave a comment